Լվով քաղաքի գիշերային ակումբներից մեկում հրդեհ է բռնկվել. կա 22 տուժած
Ուկրաինական Լվով քաղաքի «МИ100» գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Հրդեհի հետևանքով 22 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է, նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հրդեհի վայր ժամանած հրշեջները տարհանել են 250 մարդ:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են: