211652_close_icon

Հանդիպում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հետ

views-count4056 դիտում article-date 20:39 26-11-2016
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանը, ԼՂՀ եւ ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ արդեն իսկ ստեղծվել են ամուր եւ գործնական կապեր, ինչը մեծապես նպաստում է մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Նմանատիպ նյութեր