2914 դիտում
11:42 26-11-2016
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում նախագահի ընտրությունների ձայների վերահաշվարկ կկատարեն
Ամերիկյան Վիսկոնսին նահանգի ընտրական հանձնաժողովը համաձայնվել է կատարել նախագահական ընտրությունների արդյունքների ամբողջական վերահաշվարկ, հաղորդում է BBC-ն։
Հայցն ուղարկվել էր Կանաչների կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Ջիլլ Սթայնի կողմից։ Սպասվում է, որ վերահաշվարկը կսկսվի հաջորդ շաբաթ։
Դաշնային օրենքի համաձայն՝ գործընթացը կավարտվի դեկտեմբերի 13-ին։ Սթայնը նաև փորձում է վերահաշվարկների հասնել Միչիգան և Փենսիլվանիա նահանգներում։
Ըստ օրենքի, որպեսզի կատարվի վերահաշվարկ, այն նախաձեռնողը ինքը պետք է հոգա բոլոր ծախսերը։ Ներկա պահին հավաքվել է շուրջ 5.3 մլն դոլար, ինչը կբավականացնի Վիսկոնսինում և Փենսիլվանիայում ձայների վերահաշվարկի համար։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի օգտին քվեարկել էին ընտրական կոլեգիայի անդամների 290-ը, իսկ Հիլարի Քլինթոնին ձայն էին տվել 232-ը, սակայն ուղիղ ընտրողների (ժողովուրդը) քվեարկության արդյունքներով՝ Քլինթոնն ավելի շատ ձայներ է հավաքել, քան Թրամփը։
Cook Political Report-ի տվյալներով՝ նոյեմբերի 24-ի դրությամբ, Թրամփի օգտին քվեարկել էր 62,2 մլն մարդ, իսկ Քլինթոնի օգտին՝ 64,2 մլն մարդ։
Նմանատիպ նյութեր
830 դիտում
16:39 03-12-2014
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ՔԿՎ պատվիրակությունն այցելել է «Կարբի» ուսումնական կենտրոն
2623 դիտում
13:15 07-12-2021
ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ կիրականացվի 6 տարածքային տեղամասերում․ ԿԸՀ
Այս բաժնից
1345 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ
964 դիտում
21:45 13-01-2025
20 տարվա դադարից հետո Մոնղոլիայի նախագահը կմեկնի Թուրքիա
880 դիտում
20:55 13-01-2025
Հնդկաստանը վստահություն է հայտնել Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում