211652_close_icon
views-count830 դիտում article-date 16:39 03-12-2014

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի ՔԿՎ պատվիրակությունն այցելել է «Կարբի» ուսումնական կենտրոն

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Քրեակատարողական վարչության պատվիրակությունը, Հայաստան կատարած այցի շրջանակում, դեկտեմբերի 1-ին այցելել է «Կարբի» ուսումնական կենտրոն: Վիսկոնսին նահանգի Քրեակատարողական վարչության պետ Էդվարդ Ուոլը, վարչության պետի տեղակալ Դեյդրի Մորգանը և չափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկների բաժնի ադմինիստրատոր Քեթի Ջեսը շրջել են կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին, ինչպես նաև Նախարարության հատուկ ծառայությունների աշխատակիցների վերապատրաստման ու հատուկ ուսուցման կազմակերպման մեթոդներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև «Տեղամասային կառավարման» վերապատրաստման և կրակային դասընթացների գործնական պարապմունքների ուսումնական ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանն ու ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: Կողմերը քննարկել են հետագա փոխգործակցության հնարավոր ուղիները:

Նմանատիպ նյութեր