ՊԵԿ-ը կստիպի տնտեսվարողներին ավելի մեծ աշխատավարձներ գրել և ավելացնել եկամտահարկերը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախատեսվում է, որ 2017 թվականի պետական բյուջեի եկամուտները պետք է զգալիորեն գերազանցեն այս տարվա նույն ցուցանիշը: Սակայն բյուջեի բացատրագրերում համոզիչ փաստարկներ չկան, թե ինչի հաշվին են աճելու այդ եկամուտները:
Մեր տեղեկություններով, արդեն որոշում է կայացվել, որ պետեկամուտների կոմիտեն պետք է իր ոչ հրապարակային լծակներով ստիպի տնտեսվարողներին ավելի մեծ աշխատավարձ գրել, որի արդյունքում մեծանալու են եկամտային հարկի գծով բյուջե գանձվող եկամուտները: Իսկ «անհնազանդ» գործատուները, բնականաբար, կհայտնվեն ՊԵԿ-ի հատուկ ուշադրության կենտրոնում:
Սա, իհարկե, տեսականորեն կարող է որոշ ժամանակով մեծացնել բյուջեի եկամուտները, սակայն ավելի երկարատև կտրվածքով, տնտեսական վատթարացող պայմաններում կհանգեցնի գործազրկության աճի և եկամտային հարկ վճարողների թվի նվազմանը: Ինչն էլ կբերի եկամտային հարկի գծով բյուջեի եկամուտների նվազմանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]