4212 դիտում
09:44 26-11-2016
Մեր ժողովրդի սիրտը ցավում է Ղարաբաղի համար. Լուկաշենկո. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Բելառուսը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Ձեզ անկեղծ կասեմ, ինչպես բելառուսներն անտարբեր չմնացին այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Դոնբասում, այնպես էլ մեր ժողովրդի սիրտը ցավում է Ղարաբաղի համար: Եվ դա պատահական չէ:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Մինսկի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ «խնդիրը կարող է լուծվել, բացառապես բանակցությունների սեղանի շուրջ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»:
«Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին՝ այդ հակամարտությանը խաղաղ լուծում տալու ճանապարհին: Մենք ելնում ենք նրանից, որ մարդկանց համար ավելի մեծ արժեք չկա, քան հայրենիքի հողում խաղաղությունը և հանգստությունը»,- ասել է Բելառուսի նախագահը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2040 դիտում
21:48 21-10-2022
Լավ, բա սրանց սիրտը չի՞ ցավում կորցրած կյանքերի ու հողի համար, կործանվող պետության համար. Կարեն Վրթանեսյան
16811 դիտում
07:48 08-04-2016
Ցավում ենք եւ հպարտանում. Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հրապարակել է 36 զոհված զինծառայողների անունները
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»