Չինաստանում 6․9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանի հյուսիս-արեւմուտքում՝ Տաջիկստանի ու Ղրղզստանի հետ սահմանին, 6․9 մագնիտուդ զորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայության աղբյուրը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյանում: Հիպոկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա։
Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ դեռևս չկան։