211652_close_icon
views-count2618 դիտում article-date 20:36 25-11-2016

Լիբանանում ՀՀ դեսպանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին դասախությամբ հանդես եկավ Բեյրութի ամերիկյան համալսարանոմ

Նոյեմբերի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը Բեյրութի Ամերիկյան Համալսարանի (AUB) Հանրային քաղաքականության և միջազգային հարաբերությունների «Իսամ Ֆարես» ինստիտուտում հանդես եկավ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը. հեռանկարներ և մարտահրավերներ» թեմայով դասախոսությամբ: Միջազգային հարաբերություններում մասնագիտացող ուսանողներին և դասախոսներին դեսպանը հակիրճ ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունը, անդրադարձավ ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության հիմնական ուղղություններին և առաջնահերթություններին, ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացին, անմիջական հարևանների հետ հարաբերություններին, միջազգային հարթակում և ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը: Մասնակիցների բազմաթիվ հարցադրումներին ի պատասխան՝ դեսպանը պարզաբանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելություն նպատակը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, Հայաստանի անդամակցությունը ՀԱԿՊ-ին և ԵԱՏՄ-ին, ԵՄ հետ համագործակցությունն ու Արևելյան գործընկերության հեռանկարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունները: Քննարկման թեմա դարձան նաև Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները, Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, տարածաշրջանային և միջազգային այլ խնդիրներ:

Նմանատիպ նյութեր