1599 դիտում
19:46 18-05-2016
Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը Պրահայի Անգլո-Ամերիկյան համալսարանում հանդես եկավ դասախոսությամբ
Մայիսի 16-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդես եկավ դասախոսությամբ Պրահայի Անգլո-Ամերիկյան համալսարանում կազմակերպվող ավանդական «Դիվանագիտական ֆորում»-ին, որին ներկա էին դասախոսներ, ուսանողներ, վերլուծաբաններ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Դեսպանը ներկաներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես` ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ադրբեջանական զինուժի՝ միջազգային ահաբեկչական խմբավորումների ոճով իրականացված վայրագությունները հայ դիրքապահների և քաղաքացիական ազգաբնակչության նկատմամբ։ Այդ համատեքստում հայ դիվանագետը շեշտեց, որ Ադրբեջանի վարչակարգը հավատարիմ է մնում իր՝ մարդասպաններին հերոսացնելու քաղաքականությանը։
Իր խոսքում դեսպան Սեյրանյանը նշեց նաև, որ ապրիլյան «4-օրյա պատերազմը» մեծապես վնասել է բանակցային գործընթացին և որ ընթացիկ քննարկմանը զուգահեռ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ մեկնարկում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ուղղված խաղաղ բանակցային գործընթացի վերսկսման համար համապատասխան պայմանների ձևավորմանը։
Դեսպան Սեյրանյանը նաև պատասխանեց ֆորումի մասնակիցների բազմաթիվ հարցերին։
Նմանատիպ նյութեր
843 դիտում
18:24 10-02-2015
Դեսպան Սահակյանը դասախոսությամբ հանդես եկավ Ղազախստանի հումանիտար-իրավաբանական համալսարանում
7519 դիտում
22:31 07-01-2017
Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ
Այս բաժնից
832 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)