211652_close_icon
views-count2780 դիտում article-date 11:34 25-11-2016

Բագրատ Եսայանի մասնակցությունը Ադրբեջանում կազմակերպվող Սկաուտական կոնֆերանսին կասկածի տակ է. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Եկող տարի Ադրբեջանում կայանալու է Համաշխարհային, սկաուտական շարժման կոնֆերանսը: Սկաուտական շարժման համաշխարհային կառույցի անդամ Բագրատ Եսայանի մասնակցությունն այդ միջոցառմանը կասկածի տակ է: «Ադրբեջան մեկնելու ամենահարմար ճանապարհն ինձ համար, բնականաբար, Վրաստանն է, բայց իմ մուտքն այդ երկիր արգելել են».- «Առավոտի» հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը: Վրացական կողմը որևէ կերպ չի պատճառաբանում արգելքը: «Կամ պետք է պարզվի, կամ Հայաստանի կառավարությունը պետք է սիմետրիկ միջոցների դիմի»,- ասում է մեր զրուցակիցը՝ նաև հարց ուղղելով, «ես վերջին տասը տարիներին շենգենյան վիզա ունեմ, եթե իրենք պատրաստվում են շենգենին միանալ, միանալուց հետո ես կարողանալո՞ւ եմ այդ երկիր մտնել, թե՞ ոչ»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր