Վերաքննիչ դատարանը նույնը թողեց «Միայնակ գայլի» եղբոր ` Արարատի խափանման միջոցը
ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր նույնը թողեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) եղբոր` Արարատի վերաքննիչ բողոքը՝ ուժի մեջ թողնելով Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Դատարանի մոտ տեսագրությունից հիմնավոր կասկած կա, որ Արարատ Խանդոյանը հանցագործություն է կատարել: Ուստի պետք է մնա կալանքի տակ:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը նախատեսում է 4-10 տարի ժամկետով ազատազրկում: