Ռոնալդույի հայրը՝ Ժոզե Դինիշ Ավեյրուն, մահացել է ալկոհոլի չարաշահումից 52 տարեկան հասակում 2005 թվականի սեպտեմբերին, երբ Ռոնալդուն 20 տարեկան էր։
2010 թվականի հուլիսի 3-ին Ռոնալդուն Ֆեյսբուքի և Թվիթթերի իր էջերի միջոցով հայտարարեց, որ հայր է դարձել։
Որդին կրում է Կրիշտիանու Ռոնալդու Կրտսեր անունը։ Կրիշտիանուն 2010 թվականից հանդիպում էր ռուս մոդել Իրինա Շեյքի հետ։ Սակայն 2015 թվականի հունվարին զույգը բաժանվեց։