11527 դիտում
15:07 24-11-2016
Որքա՞ն կդառնա բանանի գինը տոներից առաջ. «Քեթրին Գրուպ»-ի արձագանքը՝ շրջանառվող լուրերին
«Քեթրին Գրուպ» ընկերությունն արձագանքել է սոցցանցերում շրջանառվող տեղեկություններին, որ ամանորյա տոներից առաջ բանաի գները բարձրանալու են։
«Արձագանքելով սոցիալական ցանցերում արված այն գրառումներին, թե ամանորյա տոներին ընդառաջ Հայաստանում բանանի գները բարձրանալու են, հայտնում ենք. Համաշխարհային շուկայում բանանի հիմնական արտահանող երկիր հանդիսացող Էկվադորում տեղի է ունեցել բանանի գնանկում, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել նաև հայկական շուկայում:
Տեղեկացնում ենք, որ, վերոնշյալով պայմանավորված, բանանի գինը Հայաստանում նվազել է` կազմելով 1կգ 650-700 դրամ՝ նախկին 850-900 դրամի փոխարեն»,-ասված է ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոյի տարածած հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
5962 դիտում
14:31 10-09-2019
Հայկ Մարությանն անդրադարձել է իր՝ հրաժարական տալու վերաբերյալ շրջանառվող լուրերին
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21349 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու