1551 դիտում
09:58 22-04-2015
Բանանի մոնոպոլ ներկրում իրականացնող «Քեթրին գրուպ» ընկերության շահույթը իր մոնոպոլ դիրքի շնորհիվ աճել է առնվազն 15 տոկոսով. ՀԺ
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նոր հրապարակած պաշտոնական տվյալներով, մարտ ամսին Երևանում մեկ կիլոգրամ բանանի միջին գինը կազմել է 1067 դրամ: Մարզերում բանանը ավելի թանկ է արժեցել՝ մինչև 1285 դրամ:
Ըստ ԱՎԾ պաշտոնական տվյալների, անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ բանանը թանկացել է ավելի քան 10 տոկոսով: Սա ուշագրավ է նրանով, որ այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, և բանանը այն հազվագյուտ ապրանքատեսակներից է, որի նկատմամբ ԵՏՄ-ում կիրառվող մաքսատուրքը ավելի ցածր է՝ 5 տոկոս, քան մինչ այդ ՀՀ սահմանած մաքսատուրքը 10 տոկոս: Այլ կերպ ասած՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստան ներկրվող բանանի մաքսագերծման գինը նվազել է ուղիղ 5 տոկոսով և հետևաբար՝ ճիշտ այդքանով նվազել է բանանի ինքնարժեքը: Մինչդեռ, ըստ պաշտոնական վիճակագրության, բանանը մեր խանութներում թանկացել է ավելի քան 10 տոկոսով: Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ բանանի մոնոպոլ ներկրում իրականացնող «Քեթրին գրուպ» ընկերության շահույթը իր մոնոպոլ դիրքի շնորհիվ աճել է առնվազն 15 տոկոսով: Իսկ մի քանի շաբաթ առաջ Աժ-ում ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լոլոներ էր պատմում այդ ընկերության կողմից իր մոնոպոլ դիրքը չչարաշահելու մասին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
11557 դիտում
15:07 24-11-2016
Որքա՞ն կդառնա բանանի գինը տոներից առաջ. «Քեթրին Գրուպ»-ի արձագանքը՝ շրջանառվող լուրերին
71928 դիտում
18:07 22-05-2018
«Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր Ռիկարդո Անտոնիո Մերինոն հանդես է եկել հայտարարությամբ
1160 դիտում
11:44 22-09-2014
Ամերիկյան հեղուկացված գազի արտահանումը կարող է «Գազպրոմի» շահույթը նվազեցնել 18 տոկոսով
Այս բաժնից
2044 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան