6388 դիտում
09:48 24-11-2016
«Պոբեդա» ավիաընկերությունը միայն առաջին երեք թռիչքներն է իրականացնելու 7 հազար դրամով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը, պարզվում է ընդամենը առաջին երեք թռիչքներն է Գյումրիից Մոսկվա իրականացնելու 7 հազար դրամով: Առաջին թռիչքը նախատեսված է դեկտեմբերի 15-ին, երկրորդը՝ 18-ին, երրորդը՝ դեկտեմբերի 22-ին: Այս երեք օրերի համար 1 ավիատոմսի արժեքը սկսվում է 7 հազար 117 դրամից, իսկ դրանից հետո 17 հազար ապա՝ 21, 25 և 29 հազար դրամներ:
Հաշվի առնելով, որ դեկտեմբերի վերջին շաբաթը նախատոնական է, կարելի էր տրամաբանական համարել թանկացումը, սակայն «Պոբեդան» տոներից հետո էլ հունվար ամսին ամենաէժան տոմսը սահմանել է 17 հազար դրամ: 7 հազար 117 դրամ արժողությամբ տոմս ունենալու դեպքում քաղաքացին ինքնաթիռում կարող է կրել հետևյալ իրերը՝ կանացի պայուսակ կամ պորտֆել, հովանոց, ձեռնափայտ, ծաղկեփունջ, վերնաշապիկ, կոստյում, տպագիր մամուլ և պլանշետ:
Նշենք, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը 2014 թվականին ազատվեց, այսպես ասած, «օդի փող»-ից, որպեսզի օդանավակայանը շահավետ լինի բյուջետային ավիաընկերությունների համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8117 դիտում
15:22 03-11-2016
«Պոբեդա» ավիաընկերությունը հրաժարվելու է Երևան թռիչքներից
9011 դիտում
13:57 16-02-2018
Ապրիլից «Պոբեդա» ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Սանկտ Պետերբուրգից դեպի Գյումրի
2112 դիտում
18:51 03-11-2022
«Պոբեդա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»