211652_close_icon

«Պոբեդա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով

views-count2199 դիտում article-date 18:51 03-11-2022
«Պոբեդա»ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 23-ից մեկնարկելու է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
 
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
 

Նմանատիպ նյութեր