211652_close_icon
views-count8969 դիտում article-date 13:57 16-02-2018

Ապրիլից «Պոբեդա» ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Սանկտ Պետերբուրգից դեպի Գյումրի

Ռուսական բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ և Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթներն ապրիլի 18-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ: Մայիսի 25-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղով չվերթները ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Հավելենք նաև, որ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները կշարունակեն իրականացվել շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:

Նմանատիպ նյութեր