523.000 եվրոյով վաճառվել է Էյֆելյան աշտարակի սանդուղքից մի մաս
Փարիզում անցկացված Artcurial աճուրդում 523.000 եվրոյով վաճառվել է Էյֆելյան աշտարակի պտուտակաձև սանդուղքի մի մաս։ Այդ մասին հայտնում է kp.ru-ն։
Նշվում է, որ 1889 վաճառքի դրվածը եղել է սանդուղքի մի հատված, որը կապել է աշտարակի 2-րդ և 3-րդ հարկերը։
Նրա բարձրությունը կազմում է 2.6 մետր։ Նախնական գինը սահմանված է եղել 20,000 եվրո, սակայն ներկաներից մի ասիացի միանգամից առաջարկել է 523,800 եվրո։