211652_close_icon
views-count41838 դիտում article-date 20:39 10-11-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. պարեկները հղի կնոջը, ում մոտ ցավեր էին առաջացել, ուղեկցել են «Շենգավիթ» ծննդատուն, որտեղ էլ 15 րոպե անց բժիշկները ամուսնուն հայտնել են, որ տղա են ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հայկ Ղազարյանն ու Դավիթ Ղազարյանը Հաղթանակ թաղամասում ծառայություն կատարելիս են եղել, երբ պարեկներին է մոտեցել Երևանի բնակիչ Ռոբերտ Զախարյանը, ով վարելիս է եղել Kia մակնիշի ավտոմեքենա և հայտնել է, որ իր հղի կինը ցավեր ունի և հնարավոր է՝ ծննդաբերում է և պետք է շտապ կնոջը հասցնեն մոտակա ծննդատներից մեկը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ուղեկցում են ամուսիններին մինչև «Շենգավիթ» ԲԿ-ի ծննդատունը, ապա ամուսնու հետ հղի կնոջը տեղափոխում են ծննդատուն։ 

Շնորհիվ Շենգավիթի ծննդատան բուժանձնակազմի՝ 15 րոպե անց ամուսինը բժիշկներից տեղեկանում է, որ կինը՝ Սիրանույշը, տղա է ունեցել։ 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր