Ղազախստանում պատգամավորներն առաջարկել են մայրաքաղաք Աստանան անվանափոխել նախագահ Նազարբաևի անունով
Ղազախստանի խորհրդարանի անդամներն առաջարկել են մայրաքաղաք Աստանայի անունը փոխել և վերանվանել այն նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով, հաղորդում է Tass-ը։
Առաջարկվել է սահմանադրության մեջ փոփոխություն անել և նշել ղազախ ազգի, պետության կյացման գործում առաջին նախագահ Նուրսուլթան Աբիշևի Նազարբաևի կատարած մեծ ներդրումը և «Էլ Բասի» (ազգի առաջնորդ) անունով կոչել ինչպես մայրաքաղաքը, այնպես էլ երկրի այլ կարևոր նշանակության օբյեկտները։
Առաջարկը նշված է չորեքշաբթի ընդունված Ղազախստանի անկախության 25-ամյակի և այդ ատրիների ընթացքում ձեռքբերումների մասին հռչակագրում։ Տոնը նշվելու է դեկտեմբերի 16-ին։
Նշենք, որ նման առաջարկությամբ պատգամավորները հանդես էին եկել նաև 2008 թվականին, սակայն նախագահը մերժել էր առաջարկը։