Քեմբրիջի արքայադստեր ծնվելուց հետո Շառլոտա անունով կապիկին անվանափոխել են
Ճապոնիայի Տակասակիյամայի կենդանաբանական այգում ծնված Շառլոտա անունով կապիկին ստիպված անվանափոխել են: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քեմբրիջի նորածին արքայադստեր անունը Շառլոտա Էլիզաբեթ Դիանա է, այդ պատճառով էլ այգու տնօրինությունը բազմաթիվ բողոքներ է ստացել՝ կապված կապիկի անվան հետ: Կենդանին ծնվել էր Շառլոտայից մեկ օր անց:
Նրա անունն ընտրել էին այգու այցելուների քվեարկության արդյունքում: Այժմ քննարկվում է փոքրիկ կապիկին նոր անուն տալու հարցը: