211652_close_icon
views-count1899 դիտում article-date 11:57 23-11-2016

Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի գների անկում է արձանագրվել այսօր Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի էլեկտրոնային բորսաներում, ինչը վկայում են առևտրի տվյալները։ Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն իջել է 0.35 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 47.86 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն իջել է 0.31 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 48.97 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր