211652_close_icon
views-count6200 դիտում article-date 16:59 22-11-2016

Ռւսաստանը հաջողությամբ փորձարկել է «միջուկային գնացքի» համար նախատեսված բալիստիկ հրթիռը

Ռուսաստանում առաջին անգամ հաջողությամբ փորձարկել են միջցամաքային բալիստիկ հրթիռ, որը նախատեսված է «Բարգուզին» հեռանկարային մարտական երկաթուղային համալիրի համար։ Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ռազմական արդյունաբերության իր իրազեկ աղբյուրին։ Աղբյուրի խոսքով՝ փորձարկումն իրականացվել է Պլեսեցկի պոլիգոնում, 2 շաբաթ առաջ։ Այսպես կոչված՝ ՄԲՀ-ի «նետվող» փորձարկումները հրթիռների ստուգման առաջին փուլն է, որի շրջանակներում ուսումնասիրվում է, թե արդյո՞ք ճիշտ է մշակված հրթիռը մեկնարկի համար և ինչպես է աշխատում մեկնարկային համակարգը։

Նմանատիպ նյութեր