Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է «Синева» միջցամաքային բալիստիկ հրթիռը
Բարենցի ջրերում հաջողությամբ փորձարկվել է «Синева» միջցամաքային բալիստիկ հրթիռը, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը:
Հրթիռն արձակվել է ՌԴ Հյուսիսային նավատորմի «Верхотурье» ռազմավարական նշանակության միջուկային-հրթիռային ստորջրյա նավից:
Հրթիռի փորձարկումն անցկացրել է 1-ին աստիճանի կապիտան Դմիտրի Զելիկովի ղեկավարած անձնակազմը՝ Կամչատկայի պոլիգոններից մեկի ուղղությամբ: