Միավորվում են «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հանրապետություն» դաշինքը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «2017թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր քաղաքական դաշտը դաշինքներ կազմելու ակտիվ քննարկումների մեջ է: Քննարկվում է դաշինքների մի քանի սցենար, ամենահավանական տարբերակը «Քաղաքացիական պայմանագիր» - «Հանրապետություն» դաշինքի սցենարն է.
Այս ուժերին հնարավոր է միանա նաև Եվրաասոցացման ջատագով «ժառանգություն»-ը, որը նախօրեին քաղխորհրդի ընդլայնված նիստ է անցկացրել և հայտարարել ընդդիմադիր դաշտի միավորման անհրաժեշտության մասին, թեպետ «Ժառանգության» մասով միանշանակ չէ «Քաղաքացիական պայմանագրի» ցանկությունը: Չի բացառվում, որ այլ ուժեր ևս միանան այս դաշինքին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]