Երևանում՝ Շիրվանզադեի դպրոցի դիմաց, հրդեհ է բռնկվել Ford մակնիշի ավտոմեքենայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի  տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած ավտոմեքենայում առաջացած հրդեհի փաստով:
 Օրեր առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ  կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցում՝ Շիրվանզադեի անվան դպրոցի դիմաց, ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային  ազգային կենտրոնի օպերատիվ  խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորոթյամբ: 
Մինչ հրշեջ-փրկարարների  ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով  մարել են Ford մակնիշի 087 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած հրդեհը: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մեքենան վարել է Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ Արամ Առաքելյանը, իսկ հրդեհի պատճառով այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածի էլեկտրական լարերը և ջերմահարվել  են պլաստմասե  դետալներ:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

