Արտակարգ դեպք Շիրակի մարզում. հրդեհ է բռնկվել Ford մակնիշի ավտոմեքենայում. Օպերատիվ են գործել հրշեջներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հոկտեմբերի 15-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:58-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ  Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում:  
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 30-ամյա Յուրա Ա.-ի վարած Ford  մակնիշի 35 ZD 546 համարանիշի քարշակում: Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեությունների, տուժածներ չկան, իսկ ավտոմեքենայի դիմային հատվածն ամբողջությամբ այրվել է: 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


