Իրանը ՄԱԳԱՏԵ-ի նկատողությունից հետո երկրից դուրս է բերել ավելորդ ծանր ջուրը
Թեհրանը հայտնել է, որ երկրից դուրս է բերել ավելորդ ծանր ջուրը. այն տեղափոխվել է Օման, հաղորդում է BBC-ն։
Նշենք, որ օրեր առաջ ՄԱԳԱՏԵ-ն զեկույց էր հրապարակել, որում ասվում էր, որ Իրանում ծանր ջրի պաշարը տվյալ պահին կազմում է 130,1 տոննա, մինչդեռ համապարփակ համաձայնագրով՝ այն չպետք է գերազանցի 130 տոննան։
Ինչպես նշել են կառույցում, սա երկրորդ դեպքն է, երբ Իրանը խախտում է համաձայնագրի այդ կետը և գերազանցում թույլատրելի սահմանաչափը։
Իրանական իշխանություններն արդեն 42 տոննա ծանր ջուր են վաճառել ԱՄՆ-ին և 39 տոննա՝ Ռուսաստանին։