211652_close_icon
views-count13067 դիտում article-date 17:58 25-06-2024

Երևանում տեղի ունեցավ «Սենդո-րյու կարատե դո» ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի գավաթի առաջնությունը. մրցապայքարում էին ապագա առյուծ զինվորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 22-ին և 23-ին Երևանում տեղի ունեցավ «Սենդո-րյու կարատե դո» ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի գավաթի առաջնությունը. մրցապայքարում էին ապագա առյուծ զինվորները.

Ակումբի նախագահ 
Սենսեյ Գարուշ Սարիբեկյան

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնությանը մասնակցում էին 250-ից ավելի մարզիկներ՝ Երևանից և մարզերից։

Առաջնության ժամանակ տարբեր քաշային կարգի մարզիկների միջև տեղի ունեցան տպավորիչ մարտեր: Տարբեր տարիքային խմբերում պատվավոր հորիզոնական զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթով: Առաջին տեղը զբաղեցրած մարզիկները կմասնակցեն հուլիսի 14-ին Վանաձորում կայանալիք Հայաստանի գավաթ մրցաշարին։

Հիշեցնենք, որ կարատեն արդեն օլիմպիական մարզաձև է և դա վերաբերվում է այն ֆեդերացիաներին, որոնք Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի (WKF) անդամ են: Հայաստանում WKF-ի անդամ է միայն Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան և ազգային ֆեդերացիայի կազմում գտնվող ֆեդերացիաներն ու ակումբները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+

Նմանատիպ նյութեր