211652_close_icon
views-count7654 դիտում article-date 10:20 05-06-2021

Երևանում տեղի ունեցավ «Սենդո-րյու կարատե դո» ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի գավաթի առաջնությունը. մրցապայքարում էին ապագա առյուծ զինվորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 30-ին Երևանի Մամիկոնյանց 52 հասցեում գտնվող սպորտ դահլիճում տեղի ունեցավ «Սենդո-րյու կարատե դո» ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի գավաթի առաջնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջնությանը մասնակցում էին ակումբի 200-ից ավելի մարզիկներ՝ Երևանից և մարզերից։

Առաջնության ժամանակ տարբեր քաշային կարգի մարզիկների միջև տեղի ունեցան տպավորիչ մարտեր: Տարբեր տարիքային խմբերում պատվավոր հորիզոնական զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթով: Առաջին տեղը զբաղեցրած մարզիկները կմասնակցեն Երևանում կայանալիք Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի առաջնությանը:

Առաջնությունը տեղի ունեցավ «Սեյկեն» ակումբի նախագահ և մարզիչ Գարուշ Սարիբեկյանի ջանքերով: Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի անդամ հանդիսացող «Սենդո-րու կարատե դո ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբմ ունի 2 մարզադպրոց՝ Երևան Մամիկոնյանց 52 և Աէրացիայի Հովհաննես Շիրազի անվան թիվ 169 դպրոցում: Ակումբի նախագահն է Սենսեյ Գարուշ Սարիբեկյանը:

Հիշեցնենք, որ կարատեն արդեն օլիմպիական մարզաձև է և դա վերաբերվում է այն ֆեդերացիաներին, որոնք Աշխարհի Կարատեի Ֆեդերացիայի (WKF) անդամ են: Հայաստանում WKF-ի անդամ է միայն Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան և ազգային ֆեդերացիայի կազմում գտնվող ֆեդերացիաներն ու ակումբները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+

Նմանատիպ նյութեր