Ճապոնիայի կայսեր միակ տղա թոռը ավտովթարի է ենթարկվել
Կիրակի օրը՝ նոյեմբերի 19-ին, Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի 10-ամյա թոռը՝ արքայազն Խիսախիտոն ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է MK-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս մեքենայում եղել է իր մոր՝ արքայադուստր Կիկոյի հետ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կայսերական ընտանիքի անդամները չեն տուժել:
Նշենք, որ ավտովթարը տեղի է ունեցել Սահամիխարա քաղաքում: ՃՏՊ-ի հանգամանքները պարզվում են:
Հիշեցնենք, որ արքայազն Խիսախիտոն միակ տղա երեխան է կայսերական տոհմում՝ 1965 թ.-ից, ով ծնվել է 2006թ.-ին: