Կոտայքի մարզի Հատիս գյուղի դպրոցի մոտակայքում այրվել է մոտ 600 հակ կուտակած անասնակեր
Հոկտեմբերի 7-ին, ժամը 23:34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հատիս գյուղի դպրոցի մոտակայքում՝ տներից մեկի բակում, այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 06:35-ին: Այրվել է մոտ 600 հակ կուտակած անասնակեր: