Այրվել է մոտ 600 հակ անասնակեր
                        Հոկտեմբերի 4-ին, ժամը 16:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկին հարակից այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:53-ին, մարվել՝ 00:55-ին: Այրվել է մոտ 600 հակ անասնակեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

