Ավտովթար Երևանում. Հանրապետության հրապարակում բախվել են Opel-ն ու Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, բախվել են Opel մակնիշի 34 PZ 575 համարանիշի և Toyota մակնիշի 953 LP 61 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցերը: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի