«Ինտերը» պատրաստ է Սիմեոնիին թիմ բերելու համար 50 մլն եվրո վճարել
«Ինտերի» սեփականատերերը ցանկանում են, Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն 2017-ի ամռանը գլխավորի իրենց ակումբը: Չինական Suning ընկերության ղեկավարությունը գործակալ Կիա Ջուրաբչյանին արդեն ցուցում է տվել զբաղվել այդ հարցով:
Սիմեոնեն այս աշնանը «Ատլետիկոյի» հետ պայմանավորվեց գործող պայմանագրի ժամկետը կրճատելու մասին: Այժմ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ, ամառը:
Սակայն եթե «Ինտերը» այս մրցաշրջանից անմիջապես հետո է ցանկանում ձեռք բերել արգենտինացի մասնագետին, ապա պետք է հրաժարագին վճարի, որը կազմում է 50 մլն եվրո: