3603 դիտում
13:38 19-11-2016
Հարկ կա վերանայել իրականացվող վարկային ծրագրերի առաջնային նպատակահարմարությունը. ՋՏՊԿ նախագահ
«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգի ներդրման արդյունքում արդեն իսկ հնարավոր կլինի խնայել 2 մլն կվ/ժ էլեկտրաէներգիա:
ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ընթացիկ արդյունքները ներկայացրեց Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների ավագ մասնագետ, ծրագրի թիմի ղեկավար Ուինսթոն Յունը:
Բացի այդ, խոսելով ՀԲ-ի ֆինանսական մասնակցությամբ իրականացված մյուս ծրագրերի մասին, Ու. Յունն ասաց, որ մեխանիկական ոռոգման ջուր տեղափոխող հեռացնող ջրանցքների վիճակի բարելավան արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել ջրակորուստները՝ շուրջ 24 մլն մ³-ով:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ ոլորտում բազմաթիվ ծրագրեր իրականացվում են Համաշխարհային բանկի ֆինանսական մասնակցությամբ: Մինչ այս կատարված աշխատանքները հույս են ներշնչում, որ ՀԲ-ի հետ հետագա համագործակցությունը ևս արդյունավետ է լինելու, սակայն հարկ կա վերանայելու ոլորտի առաջնահերթությունները.
«Հարկ կա ազատվել կրկնվող ֆունկցիաներ իրականացնող կառույցներից, ինչպես նաև՝ վերանայել մի շարք ծրագրերի իրականացման առաջնային նպատակահարմարությունը՝ ավելորդ վարկային բեռից խուսափելու համար»,- ասաց նա:
ՀԲ ներկայացուցիչները նշեցին, որ ընդունում են ՋՏՊԿ նախահագի մոտեցումը: Համատեղ իրականացված ծրագրերից առանձնացնելով Գեղարդալճի ինքնահոս համակարգի շինարարությունը, Ու. Յունն ասաց, որ նախագիծը վերափոխվել է՝ հաշվի առնելով Գողթ համայնքի բնակիչների դիտողությունները: Փոփոխված ծրագրի արդյունքում հնարավոր է եղել որոշակի գումար տնտեսել, որով, հնարավոր է, ջրահեռացման ջրագիծ կառուցվի, որի մասին խնդրել են Գողթի բնակիչները:
[b]ՀՀ ԷԵԲՊ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3326 դիտում
17:12 07-12-2016
Պետական գույքի արդյունավետ և խելամիտ տնօրինումը առաջնային խնդիր է. ՋՏՊԿ
3945 դիտում
21:00 23-02-2018
Տեղի է ունեցել վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ
Այս բաժնից
1414 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
826 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին