«Սասնա ծռեր» խմբի 12 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հժ»-ի տեղեկություններով, ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 12 անդամների մասով երեկ նախաքննության ավարտ է հայտարարվել:
Խոսքը մասնավորապես խմբի այն անդամների մասին է, որոնց մեղադրանքը մի քանի օր առաջ լրացվեց, խստացվեց: Մասնավորապես, Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արեգ Կյուրերլյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի, Սեդրակ Նազարյանի, էդվարդ Գրիգորյանի և Մխիթար Ավետիսյանի մասով քրեական գործն անջատվել է մայր գործից:
Նշենք, որ սովորաբար այսպիսի ծանր կամ առանձնապես ծանր գործերը քննվում են 8-10 ամիս: Երեկ ավարտվել է նաև ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նախաքննությունը: Մասնավորապես Գևորգ Սաֆարյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի, Գալուտ Գրիգորյանի, Հովհաննես Պետրոսյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մայր գործից: Մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]