Ես Սնոուդենին ներում շնորհելու հնարավորություն չունեմ. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խուսափել է պատասխանել հարցին, թե պատրա՞ստ է ինքը ներում շնորհել ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին։, հայտնում է BBC-ն։
Spiegel-ին տված հարցազրույցում Օբաման ասել է. «Ես կարող եմ ներել մարդուն այն բանից հետո, երբ ամերիկյան դատարանը նրան մեղավոր ճանաչի։ Հարցն ակտուալ է այն դեպքում, եթե Սնոուդենը որոշի կանգնել դատարանի առաջ»։
Նա ընդգծել է, որ Սնոուդենի թույլ տված սխալը (լրատվամիջոցներին ամերիկյան հետախուզության գաղտնի ծրագրի մասին պատմելը) իրոք մեծ մտահոգություն է պատճառել ԱՄՆ-ի ղեկավարությանը։
Հիշեցնենք, որ 2013 թվականին Սնոուդենը լրատվամիջոցներին հանձնեց փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ ԱՄՆ-ի քաղաքացիների հեռախոսազրույցներն ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսում են։ Դրանից հետո Սնոուդենին հաջողվեց փախչել Հոնկոնգ, այնտեղից՝ Ռուսաստան, որտեղ էլ ստացավ ապաստան և մինչ օրս բնակվում է։