5560 դիտում
11:39 26-12-2017
Պերուի նախկին նախագահին ներում շնորհելու դեմ փողոց են դուրս եկել հարյուրավոր քաղաքացիներ
Պերուի մայրաքաղաք Լիմայում մի քանի հարյուր մարդ է դուրս եկել փողոցներ, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնել երկրի նախկին նախագահ Ալբերտո Ֆուհիմորիին ներում շնորհելու իշխանությունների մտադրության դեմ, հաղորդում է gazeta.ru-ն՝ RPP ռադիոկայանին հղումով։
Ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատնեշը և ուղղություն վերցրել դեպի Սենտանարիո հիվանդանոց, որտեղ բուժում է անցնում նախկին նախագահը։
Նրանք նաև պաստառներ են բարձրացրել, որոնց վրա գրված է եղել գործող նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկիի հրաժարականի պահանջը։ Ցուցարարների մեկ այլ խումբ էլ շարժվել է դեպի նախագահի նստավայրը։
Գործող նախագահը որոշել է ներում շնորհել նախկին նախագահին, ով կոռուպցիայի և մարդու իրավունքների ոտնահարման համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ Ֆուհիմորին երկիրը ղեկավարել է1990-2000 թթ-ներին։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1432 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1252 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1657 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է