211652_close_icon

5-րդ բանակային կորպուսում անցկացվել է ռազմական խորհրդի նիստ

views-count1301 դիտում article-date 19:48 18-11-2016
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` նոյեմբերի 16-ին 5-րդ բանակային կորպուսում ենթակա զորամասերի հրամանատարության մասնակցությամբ անցկացվել է ռազմական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ղեկավարման համակարգի արդյունավետության բարձրացման և մարտական հերթապահության կազմակերպման կատարելագործման ուղիները: Ռազմական խորհրդի նիստի ընթացքում հնչած զեկույցներում և քննարկումներում ներկայացվել են զորային կառույցներում ղեկավարման համակարգի կատարելագործման, կրտսեր հրամանատարների նախաձեռնողականության բարձրացման, զինվորական ծառայության և մարտական հերթապահության կազմակերպման, արգելափակոցների և արմրաշինական կառույցների բարելավման, անձնակազմի կարգապահության բարձրացման ուղությամբ զորամիավորման ենթակա զորամասերում և ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքները:

Նմանատիպ նյութեր