211652_close_icon
views-count1455 դիտում article-date 21:30 28-07-2016

Ամփոփվել են 4-րդ բանակային կորպուսում իրականացված աշխատանքները

Հուլիսի 28-ին բանակային 4-րդ կորպուսում ամփոփվել են 2016թ.ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և քննարկվել են առաջիկա խնդիրները: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են զորամիավորման հրամանատարական կազմը, կայազորի իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, տարածքային զինկոմները: Զեկուցումներում մանրամասն հաշվետվություն է ներկայացվել զորամիավորման ենթակա ստորաբաժանումների մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության կազմակերպման, օպերատիվ և շտաբների պատրաստության, կարգապահության, թիկունքային ապահովման խնդիրների և ծառայողական այլ հարցերի վերաբերյալ: Քննարկվել են ստուգումների և վարժանքների ժամանակ իհայտ եկած որոշակի բացթողումներն ու դրանց վերացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները: Ներկայացվել են նաև զորամիավորման պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Ամփոփելով հաշվետու զեկույցները, զորամիավորման հրամանատար, գնդապետՎալերի Քոչարյանը, նշելով, որ ենթակա ստորաբաժանումները մարտական բարձր պատրաստվածություն ունեն և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները, ցուցումներ է տվել ծառայության հետագա կազմակերպման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր