Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Toyota-ն. կա վիրավոր
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 17-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 14։00-ի սահմաններում Այվազովսկի փողոցի և Նոր Արեշ 35 փողոցի խաչմերուկի 83/2 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Խաչատուր Երոյանի վարած BMW մակնիշի 35 CP 511 համարանիշի և 29-ամյա Արթուր Արտուշյանի վարած Toyota մակնիշի 34 ՍF 159 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Տաթևիկ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Խ. Երոյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և, ըստ տեղեկությունների, հիվանդանոց տեղափոխված Տ. Խաչատրյանը նրա կինն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: