Թուրքիայում նույն համալսարանի 103 դասախոսների կալանելու մասին որոշում է կայացվել
Թուրքական դատախազությունը թույլատրել է Ստամբուլի Յըլդըզի համալսարանի 103 դասախոսների ձերբակալումը։ Վերջիններիս կասկծում են իսլմի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած Feto կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, հաղորդում է Ria Novosti-ն։
NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ոստիկանությունը օպերացիա է սկսել համալսարանում։
Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ արվեց, որի ժամանակ սպանվեց 240 մարդ։ Ձախողված հեղաշրջումից հետո մինչ օրս ձերբակալվել է մոտ 32.000 մարդ, աշխատանքից հեռացվել ավելի քան 70.000 պետական աշխատող։