Մարդկանց կալանելու մշակույթը թող մնա որպես ՔՊ-ի իշխանության ամենատպավորիչ կետը, իսկ ուժեղ Հայաստանում գերակայելու է իրավունքը. Վարդևանյան
«Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ փոփոխությունները գալիս են, Հայաստանը լինելու է ուժեղ»,-Եղեգնաձորում վայոցձորցիների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նշելով ,որ կարևորագույն խնդիրներից է մարդու իրավունքները՝ Վարդևանյանը նշեց, որ ներկայում գերակայող «խայտառակ հետապնդումների էջը պետք է փակվի»։
«Հայաստանում մարդկանց կալանավորելու այս մշակույթը, որ ամեն գնով մարդկանց կալանելու մասին է, թողնելու ենք անցյալու; Թող մնա որպես ՔՊ-ի իշխանության ամենատպավորիչ կետերից մեկը։ Իսկ ուժեղ Հայաստանում գերակայելու է իրավունքը»,- հայտարարեց Վարդևանյանը;
Նա նշեց, որ հասարակության ներսից պետք է ատելությունը վերացնել։
«Այդ ատելությունը բերել է այս իշխանությունը։ Ի դեպ, այն, որ այս իշխանությունը բերել է այդքան արհավիրք, ընդհուպ մինչև հայրենազրկում, բայց այն, որ նրանք բերել են հայը հայի մեջ ատելություն, որ հարևանը՝ հարևանի հետ չկարողանա շփվել, միայն դրա համար նրանք պետք է հեռանան և գա ուժեղ Հայաստան»,-ասաց «Ուժեղ Հայաստանի» անդամը։
Նա նշեց որ հայ ժողովրդին պետք է նաև բարեկեցություն, որը կարող է բերել միայն Սամվել Կարապետյանը