Օբաման ու Մերկելը կարևորել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու գաղափարը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում տված ասուլիսի ժամանակ կարևորել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման գաղափարը: Այս մասին հայտնում է REGNUM-ը:
Օբաման հայտարարել է, որ շարունակելու է աջակցել և պաշտպանել Ուկրաինային ՝ սեփական ճակատագրի որոշման հարցում:
Համաշխարհային առաջնորդերը նշել են, որ պատժամիջոցները չեն դադարեցվի, քանի դեռ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները Մինսկի համաձայնագրի շրջանակներում: