211652_close_icon
views-count2966 դիտում article-date 19:26 16-08-2020

Կարեն Սիմոնյան. Ապականելով «իշխանություն» գաղափարը, դուք և ձեր թիմը այժմ էլ ձեռնամուխ եք եղել «ընդդիմություն» գաղափարը ձևախեղելու գործին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «#bRightTalk-ի այսօրվա թողարկմանը արձագանքել է Շարմազանովը, նրանք նեղվել են, որ Մարուքյանն ասել է, որ որքան նախկին իշխանության ներկայացուցիչները խոսեն, այնքան գործող իշխանության ռեյտինգը բարձր են պահելու։ Կասեմ միայն սա, ամբողջ կյանքում իշխանություն եղած ու ընդդիմությանը ոչնչացնելուն ծառայած մարդն իրավունք չունի նման կերպ արտահայտվել։ Պարոն Շարմազանով, դուք ձախողվել եք որպես իշխանություն, ու չեք կարողանում հաջողել որպես ընդդիմություն և, ի հեճյուկս ձեզ և ձեր կուսակիցների, Հայաստանում միշտ եղել է իրական ընդդիմություն ու կա՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան»-ի։ Ես հասկանում եմ, որ ապականելով «իշխանություն» գաղափարը, դուք և ձեր թիմը այժմ էլ ձեռնամուխ եք եղել «ընդդիմություն» գաղափարը ձևախեղելու գործին։ Հավատացնում եմ ձեզ՝ դուք ընդդիմության հետ կապ ունեք այնքանով, որքանով կապ ունի ձեր կուսակցությունն ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների հետ։ Մի պահ հիշեք ձեզ և ձեր անցյալը,- գրել է Սիմոնյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր