211652_close_icon
views-count2524 դիտում article-date 10:52 17-02-2016

Մերկելը պատրաստ է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները որքան հնաավոր է՝ շուտ չեղարկելու, սակայն դրա համաև անհրաժեշտ կլինեն հիմքեր, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում անելով Բունդեսթագի Քրիստոնյա-դեմոկրատական խմբակցության անդամներին: Նշվում է, որ այդ մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է նախօրեին դաշինքի փակ նիստի ժամանակ: Պատգամավորների խոսքով՝ Մերկելը հենց այսօր էլ կհրաժարվեր պատժամիջոցների կիրառումից, սակայն դա պետք է հիմնավորված լինի փաստերով: Նա ընդգծել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները վստահություն չեն առաջացնում և որ ռուսական իշխանությունները փորձել են դիտմամբ սկանդալ հրահրել Բեռլինում 13-ամյա ռուս աղջկա անհետացման շուրջ:

Նմանատիպ նյութեր