1313 դիտում
19:52 17-11-2016
Հարկադիր կատարման ծառայության տարածքային ստորաբաժանումները համալրվել են նոր հարկադիր կատարողներով
Հարկադիր կատարման ծառայության Երևանի և մարզային բաժինների թափուր պաշտոնները համալրելու նպատակով անցկացված մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 9 մասնակիցներ: Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով նորանշանակ հարկադիր կատարողները համալրել են Ծառայության Երևանի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի և Արմավիրի մարզային բաժինները:
Հարկադիր կատարման ծառայությունը շնորհավորում է նորանշանակ աշխատակիցներին և հաջողություն մաղթում հարկադիր կատարողի բարդ ու պատասխանատու աշխատանքում:
Նմանատիպ նյութեր
4978 դիտում
18:40 30-04-2016
Վարչապետը Հարկադիր կատարման ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին
Այս բաժնից
1909 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա