Հերթական անգամ քաղաքացիներն իրենց հուզող խնդիրներով հավաքվել էին ՀՀ կառավարության առջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի հավաքվում են տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիներ և բարձրաձայնում իրենց հուզող հարցերը՝ ակնկալելով, որ դրանք կստանան լուծումներ:
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, կառավարության նիստ տեղի չի ունեցել՝ հավանաբար վարչապետի՝ հանրապետությունից բացակայելու պատճառով, բայց կային պահանջատեր քաղաքացիներ՝ «Վերնիսաժից հեռացվածները», «Սարիթաղցիները», «Նաիրիտցիները», «Հաշմանդամ օդաչուները» և այլն։
Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի