211652_close_icon
views-count55395 դիտում article-date 13:18 29-01-2019

Հերթական անգամ բժշկական համալսարանն ու Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հավաքվել էին մեկ հարկի տակ. նրանք նշեցին Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը մեծ շուքով տոնեցին ապրիլյան քառօրյա պատերազմի, արցախյան ազատամարտի հերոսները, որոնք մի հարկի տակ երևանյան ռեստորաններից մեկում նշում էին բանակի տոնը։ Նրանց քեֆ-ուրախությանն էին միացել Ազգային ժողովի պատգամավոր, ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Հովիկ Աղազարյանը, սիրված հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը և այլ հյուրեր։ Հերոսներն իրենց ուրախությունը կիսում էին ընտանիքի անդամներով, իրենց բուժող բժիշկներով։ Տոնական այդ միջոցառումը կազմակերպել էին Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Վով Մուշեղյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 216+
216+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր